ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Մարդասիրական ճառերի ծխածածկույթի ներքո կանաչ լույս վառվեց Ադրբեջանի և Թուրքիայի առջև

Մարդասիրական ճառերի ծխածածկույթի ներքո կանաչ լույս վառվեց Ադրբեջանի և Թուրքիայի առջև
22.09.2023 | 13:52

Երկու խոսք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա նիստի մասին։

Ո՛չ մի պետություն Ադրբեջանից չպահանջեց զորքերը հետ քաշել առնվազն սեպտեմբերի 19-ի դրությամբ եղած ելման դիրքեր, ինչն էլ միայն կարող էր հայերին նվազագույն բավարար հիմքեր տրամադրել պապենական հողերում և տներում իրենց կյանքը շարունակելու համար։

Ո՛չ մի պետություն Ադրբեջանից ՎԵՐՋՆԱԳՐԱՅԻՆ ԿԵՐՊՈՎ չպահանջեց բացել Բերձորի միջանցքը և ապահովել դրա անխափան գործունեությունը։

Ո՛չ մի պետություն չառաջարկեց հստակ քաղաքական կամ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ 120.000-անոց բնիկ արցախահայերին 10 ամիս պաշարված պահելու, նախորդ պայմանավորվածությունների խախտումների, հարձակումների, սպանությունների և մյուս վայրագ հանցագործությունների դիմաց։

Նիստի վերջում Թուրքիան, փաստորեն, սպառնաց Հայաստանին՝ պահանջելով «Զանգեզուրի միջանցքի» բացում և այդպիսով ազդարարելով հայոց ընթացիկ ցեղասպանության հաջորդ ուղղությունը։ Այս լկտիությունը որևէ հակազդեցության չարժանացավ որևէ պետության կողմից։

ՌԴ խաղաղապահների անգործունեությունը չարժանացավ որևէ պետության քննադատությանը։

Բոլոր պետությունները, այդ թվում՝ Ֆրանսիան, ընդգծեցին Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» պահպանման անհրաժեշտությունը՝ փաստորեն, աչք փակելով այդ պետության պաշտոնական հայատյացության և ներկա ցեղասպանվող պայմաններում անգամ արցախահայոց ինքնորոշման իրավունքի («անջատում հանուն փրկության») վրա։

Կարճ ասած, ՄԱԿ-ի ԱԽ-ն, մարդասիրական ճառերի ծխածածկույթի ներքո, կանաչ լույս վառեց Ադրբեջանի և Թուրքիայի առջև՝ ցեղասպանական գործողություններն անխափան շարունակելու համար։

Բայց մեզանում «միջազգային համայնքից» մեծ սպասելիքներ ունեցողներն այս ամենը հազիվ թե հասկանան։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 4478

Մեկնաբանություններ